Արմինֆո.Ադրբեջանը ԵԱՏՄ մաս կդառնա՝ Հայաստանի համաձայնության կամ հիշյալ ինտեգրացիոն միավորումից վերջինիս դուրս գալու դեպքում միայն, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովը:
ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ԵԱՏՄ-ում Ադրբեջանին ընդունելու Ռուսաստանի որոշումը պայմանավորել է Հայաաստանի դիրքորոշմամբ: Մասնավորապես, նա ընդգծել է, որ նոր անդամներ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացվում են կոնսենսուսի հիմունքով, և Երևանը լիովին կարող է օգտվել վետոյի իրավունքից:
«Ակնհայտ է, որ թե մեկը, թե մյուսը, առնվազն տեսանելի ապագայում, հնարովոր է բացառապես տեսականորեն: Ադրբեջանը տնտեսական սերտ կապեր ունի ԵԱՏՄ անդամների մեծ մասի հետ, սակայն հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով՝ ակնհայտ է, որ մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համաձայնությունն ակնկալելն իրատեսական չէ»,- նշել է նա:
Այս առումով մոտ հեռանկարում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հայտարարությունները Կռիկովը համարում է բացառապես դեկլարատիվ և գործնականում կյանքի կոչման շանսերից զուրկ:
Միաժամանակ Կռիլովը Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման սյուժեն՝ հանուն Ադրբեջանին ընդունելու, ֆանտաստիկ է համարում՝ հաշվի առնելով, որ Բաքուն ինքն ամենևին այնտեղ չի ձգտում, ըստ որում՝ ներկայացնելով այնպես, թե իբր Մոսկվան «քնում և տեսնում է Ադրբեջանին ԵԱՏՄ-ում»: Վերլուծաբանը համոզված է, որ դեպի ԵԱՏՄ Բաքվի իրական շրջադարձի մասին խոսելն ակնհայտորեն վաղաժամ է:
ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեման պարբերաբար շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական-քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներում: 2015 թ. նման հնարավորությունը չի բացառել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարով: Ինչին հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում այդ հարցը չի քննարկվում՝ հիշեցնելով, որ նման որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն: