Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017 18:12
Նաիրա Բադալյան

Հայաստանը և Չեխիան ամրապնդում են բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանը և Չեխիան ամրապնդում են բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության  բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

 

Ողջունելով հյուրերին` փոխնախարարը կարևորել է այն առաքելությունը, որով խումբը ժամանել է Հայաստան և ինչը մեծապես կնպաստի Չեխիայի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության հուշագրի կոնկրետ դրույթների կատարմանը: Խ. Հակոբյանը  հիշեցրել է, որ փաստաթղթում ամրագրված էին գործողություններ 2017-18 թվականների համար, որոնցով հստակ քայլեր են նախանշված բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի ոլորտներում:

 

Չեխիայի Հանրապետության  բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները հատկապես բնապահպանության ոլորտում: Բնապահպանական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների համագործակցության հիմնական նպատակը փորձի փոխանակումն է և կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացմանը: Դեսպան Պետր Միկիսկան տեղեկացրել է, որ Ֆրանտիշեկ Պելչի ղեկավարած աշխատանքային խումբը նախատեսում է լինել «Զանգեզուրե կենսոլորտային համալիրում և «Դիլիջանե ազգային պարկում` տեղում ծանոթանալու պահպանման ռեժիմներին, կառավարման ծրագրերին, ինչին կհաջորդի համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Կողմերը  պայմանավորվել են հանդիպել  հաջորդ շաբաթ` քննարկելու մարզային այցելությունների արդյունքները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7774

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի