Արմինֆո. Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը:
Ջոն Մալկովիչը հանդես կգա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որի հետ նա ունի համագործակցության մեծ փորձ: Նրանք համատեղ ելույթներ են ունեցել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում: Համերգի պաշտոնական գործընկերը «Արարատ» կոնյակն է:
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստը ելույթ կունենա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Մալկովիչը մի հատված կներկայացնի Էրնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից, Ալֆրեդ Շնիտկեի երաժշտության ուղեկցությամբ: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Անաստասիա Տերենկովան:
Միջազգային փառատոնի շրջանակներում մինչև դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարներին սպասում են սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի ելույթները, որի ընթացքում կներկայացվեն պրեմիերարեն: Հանդիսատեսին սպասվում է երաժշտության և գրականության իսկական փառատոն: Համերգի շրջանակներում կներկայացվեն այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են`Սերժ Թանկյանի «Orca» սիմֆոնիան, «Խաչատրյան և ջազ» համերգային ծրագիրը, ինչպես նաև նոր ու հետաքրքիր ծրագրեր: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան հայտնի կատարողներ` դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիթ Նեբելը, Մարկ Բուշկովը, երգիչ Վլադիմիր Բայկովը և ուրիշներ: Արամ Խաչատրյանի անվան հինգերորդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: