Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիխմանը քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները:
Ինչպես տեղեկցնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: «Մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում ոչ մի միջազգային պայմանգիր, ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մի բանաձև: Մենք անկախ, ինքնիշխան պետություններ ենք և իրավասու ենք որոշելու համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են մեր պետությունների պահանջներին»,-ասել է Լուկաշենկոն:
«Դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ օգնության ձեռք է մեկնել Բելառուսին: Մենք շատ լավ ենք հիշում դա, և եթե կարող ենք ինչ-որ բան անել Ադրբեջանի համար, ապա մենք պատրաստ ենք անել, որպեսզի ձեր ժողովուրդը ապրի անվտանգության մեջ և զարգանա: Այդ պատճառով մենք ձեզ հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել»,- ասել է նա:
Միաժամանակ, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը նշել է, որ ռազմատեխնիկական ոլորտում կան լավ նախագծեր: «Այդ ամենը չի հակասում միջազգային օրենքներին: Սարքավորումը, որը ստացել ենք ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, բարձր որակի է և հաջողությամբ կիրառվում է Ադրեբջանի զինված ուժերում»,- ասել է նա: