Արմինֆո.Բրյուսելի կողմից Կատալոնիայի անկախության ճանաչումը` ԵՄ կազմից Իսպանիայի հետագա ելքով, կարող է փլուզել Եվրամիությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիյաում հանրաքվեի էր դրվել Իսպանիայից անջատման հարցը, ինչի օգտին արտահայտվել էր քվեարության մասնակիցների 90 տոկոսը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն արդեն հայտարարել է, թե «Կատալոնիայի անկախության շուրջ ոչ մի հանրաքվե չի եղել՚:
«Կատալոնիան կարող է դառնալ եվրոպական յուրօրինակ նախադեպ: Մինչդեռ Եվրոպայում քիչ չեն երկրները, որոնք Իսպանիայի համանման խնդիրներ ունեն: Օրինակ, Իտալիայում ապրող հարավային տիրոլցիները, որոնք, հարմար առիթի դեպքում, նույնպես լիովին կարող են անջատական տրամադրություններ դրսևորել: Ուստի Կատալոնիան և այն ամենն, ինչ կարող է տեղի ունենալ Կատալոնիայից հետո, բավականին իրական և լուրջ սպառնալիք է հենց Եվրամիության ամբողջականության համար՚, - ընդգծել է քաղաքագետը:
Այդ լույսի ներքո` Ռարը համոզված է, որ Բրյուսելը Մադրիդին սատարելու նկատմամբ այլընտրանք չունի, և, հետևաբար, չի պաշտպանի և չի ընդունի Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները կամ Կատալոնիայի անկախության կոչերը: ԵՄ ուղին հանրաքվեի անտեսումն է առկա բոլոր հնարավորություններով` Մադրիդին աջակցելուն զուգընթաց:
Ընդ որում, քաղաքագետը կարծում է, որ կատալոնացիները զենքի չեն դիմի ուժով անկախություն նվաճելու նպատակով, դժգոհները, հիմնականում, միայն կբողոքեն հանրահավաքներում, սակայն նրանց կհանգստացնեն: Նա նաև նշել է կատալոնացիների էական տոկոսի առկայությունը, որոնք հանդես են գալիս Իսպանիայի կազմում Կատալոնիայի պահպանման օգտին: Այդ լույսի ներքո` Ռարը Կատալոնիայի անկախության առանձնապես իրատեսական հեռանկարներ չի տեսնում` կանխատեսելով միայն Իսպանիայի կազմում գոյություն ունեցող ինքնավարության ուժեղացում: