Արմինֆո.Փորձաքննությունների ազգային բյուրոն և Բժշկական Գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի (ՄԳՏԿ) ֆինանսավորմամբ կազմակերպում են գիտագործնական սեմինար «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» թեմայով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Փորձագետների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը, այն տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում, հասցե, Սայաթ-Նովա 19:
Գիտագործնական սեմինարի հիմնական թեմաներն են`Սեքվենավորման տարբեր տեխնոլոգիաների կիրառումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման նպատակով, Սեքվիման արդյունքների կենսային ֆորմատիկ մշակում, Սեքվիման տեխնոլոգիաների դատական փորձաքննությունների ոլորտում:
Գիտագործնական սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է, հայերենի միաժամանակյա թարգմանության ապահովմամբ: Միջոցառման վերջում մասնակիցենրը կստանան մասնակցության վկայականներ, համապատասխան կրեդիտներով: