Արմինֆո. Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն կարծիքին, որ կանանց ու երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը հայկական նույնականության տարր է: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նրա ասելով, հայ ընտանիքում բռնությունից պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է:
Այդ մասին արդարադատության նախարարը հայտարարել է հոկտեմբեիր 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով ընտանեկան բռնության կանխարգելման և դրա զոհերի պաշտպանության մասին օրինագիծը:
Չնայած բացասական հանրային արձագանքին, որ հարուցել է այդ օրինագիծը, արդարադատության նախարարը կարծում է, որ օրենքը, իրոք, չափազանց կարևոր է և անհրաժեշտ, քանի որ նպատակաուղղված է ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա զոհերի պաշտպանությանը: «Մեր ընտրած ուղին համարում ենք չափազանց կարևոր. աշխարհի ավելի քան 120 երկրներ արդեն հասցրել են անցնել այդ ճանապարհը՚, - ընդգծել է նա: Դավիթ Հարությունյանի ասելով, իրեն չափազանց մտահոգում է ընտանեկան բռնության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: Պաշտոնյայի կարծիքով, փաստորեն, վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ տուժածներից քչերն են բացահայտորեն հայտարարում բռնության մասին: Նրա հավաստմամբ, այդ փաստերը հաստատվում են տարբեր հետազոտություններով, սակայն, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը առիթ է մտահոգության՚, - նշել է նխարարը: Նա գիտակցում է, որ օրենսդրական ակտի դրույթների ներդրումը դյուրին գործընթաց չէ, և շատ անելիք կա. սպասվում է համապատասխան կենտրոնների ստեղծման, ոստիկանության աշխատակիցներին համապաատսխան գրագտությամբ ապավելու լուրջ աշխատանք: Հաշվի առնելով հասարակական հակազդեցության և օրենքի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների գնահատումը` նախարարը մտադիր է անցկացնել օրինագծի շուրջ հանրային լսումներ , պատրաստ է լսել e-draft.am կայքի մեկնաբանությունները, որտեղ զետեղված է փաստաթուղթը:
Այն մասին, որ Հայաստանը մտադիր է ընտանեկան բռնության դեմ օրինագիծ ընդունել, հայտնի է դարձել դեռ մի քանի տարի առաջ, և հասարակայնությունը բաժանվել է երկու ճամբարի: Օրինագծին դեմ հանդես եկողները օրենքի «շնորհման՚ համար մեղադրում են Արևմուտքին` հայ ընտանիքի հիմքերը խարխլելու մտադրության առնչությամբ: Փորձագետների ասելով, այլ երկրներում համանման օրենքների կիրառման փորձը դատապարտվել է Եվրախորհրդի 2015 թվականի ապրիլի 24-ի բանաձևում: Օրինագծին կողմ են հանդես եկել ընտանեկան բռնության զոհերը, հիմնականում, կանայք, որոնք պարբերաբար հանդես են եկել ակցիաներով, պահանջելով ընդունել օրինագիծը:
Միևնույն ժամանակ, վիճակագրության համաձայն, կանանց նկատմամբ բռնությունը լուրջ խնդիր է Հայաստանում: ՄԱԿ հետազոտության տավյալների համաձայն, Հայաստանի կանանց 60 տոկոսն առնվազն մեկ անգամ ենթարկվել այս կամ այն բռնության:
2015 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք` 2014 թվականի 575-ի դիմաց: Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնությանն առնչվող 215 գործ է հարուցվել: Հավելենք, որ օրինագիծը, մասնավորապես, առաջարկում է աջակցել տուժածների անվտանգությանն ու պաշտպանությանը (որոնց կարող են վախեցնել ամուսիններն ու ծնողները)` սոցիալական ապաստանների աշխատանքի միջոցով: Առաջարկվում է բժշկական և հոգեբանական օգնություն տրամադրել բռնության զոհերին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ