Արմինֆո. ՀՀ նախագահի և ԱԳՆ ղեկավարի հայտարարությունների հակասականությունը բացատրվում է Արցախյան խնդրի կարգավորման հստակ ռազմավարության, քաղաքականության բացակայությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովում խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, ընդգծել է, որ «վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը»:
Սեպտեմբերի 20-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի:
«Խիստ կարևոր է, թե հիշյալ համատեքստում Երևանն ինչպես է ընկալում Նալբանդյանի հնչեցրած միջազգային առաջարկները՝ որպես քննարկումներ թեմա, թե՞ , այնուամենայնիվ, բանակցությունների հիմք: Ինչի փոխարեն է հայկական կողմը համաձայնել հանձնել տարածքները, եթե Բաքուն հրաժարվում է ճանաչել արցախցիների ինքնորոշման իրավունքը՝ հրաժարվելով ընդունել Արցախի նույնիսկ միջանկյալ կարգավիճակը:
Վերլուծաբանի խոսքով, Նալբանդյանը պետք է բացատրի, թե ինչի շուրջ է Երևանն այսօր բանակցություններ վարում, եթե վերջինս հրաժարվում է նույնիսկ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը: Բացատրի, թե ինչու է նա բարձրաձայնում զիջումների գնալու Հայաստանի պատրաստակամության մասին՝ հանդիպակաց զիջումների գնալու Ադրբեջանի հրաժարման պայմաններում, ինչպես ենթադրում են նորացված մադրիդյան սկզբունքները:
«Միջազգային հանրությունը, Բաքվի կողմից միջանկյալ կարգավիճակի խնդրի ճանաչման բացակայության պայմաններում, Արցախի հարցում Հայաստանից որևէ բան չի պահանջում: Իսկ ԱԳՆ ղեկավարը, խոսելով զիջումների գնալու Հայաստանի պատրաստակամության մասին, մնացած մանրամասների լռության մատնելը բացատրում է բանակցությունների դադարեցման սպառնալիքով: Այդ լռություն էլ հասարակությանն առիթ է տալիս կասկածելու իշխանություններին ռուսների ճնշման ներքո Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնման շուրջ քննարկումներում»,- ամփոփել է Սարգսյանը: