Արմինֆո.Սևանա լճից ջրառը սեպտեմբերի 15-ից դադարեցվել է, և առաջիկայում նոր ջրառի ոչ մի անհրաժեշտություն չկա: Սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նշել է, որ այս տարի լճի ջրի մակարդակը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարի, սակայն դա գոլորշիացման չափազանց բարձր մակարդակի հետևանք է, ինչը պայմանավորված էր օդի բարձր ջերմաստիճանով, և նախարարությունն ակնկալում է, որ տեղումների ընթացքում ջրի անհրաժեշտ մակարդակ կլինի:
Ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում նախարարության գործունեության արդյունքները` բնապահպանության նախարարը հայտարարել է, որ հիմնական շեշտադրումը կատարվել է կոռուպցիայի դեմ պայքարին և նոր պայմանագրերի կնքմանն օտարերկրյա ներդրողների հետ: Նրա ասելով, Բնապահպանության նախարարությունը նաև աշխուժացրել է աշխատանքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ: