Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 14:11
Տաթևիկ Շահունյան

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է անկախ Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի արդյունքները

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է անկախ Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի արդյունքները

Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է անկախ Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի արդյունքները:
 

Ինչպես նշվում է ԱՀՀ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, քուրդ ժողովուրդն ինքնորոշման և սեփական պետականության ստեղծման լիակատար իրավունք ունի:

 

Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ստեղծման հանրաքվե: Չնայած այն բանին, որ հանրաքվեի արդյունքները կհրապարակվեն 72 ժամ անց՝ ձայների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը հանդես է եկել անկախ քրդական պետության ստեղծման օգտին: Այնուամենայնիվ, Իրաքը և Թուրքիան արդեն հասցրել են իրենց խիստ դժգոհությունը հայտնել  տարածաշրջանում ընթացող գործընթացների առնչությամբ՝ ընդգծելով, որ չեն ընդունի հանրաքվեի արդյունքները, եթե դրանք դրական լինեն: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին իր հերթին հայտարարել է, որ մտադիր չէ առճակատման գնալ հարևանների հետ և ցանկանում է խնդիրը լուծել բանակցային ճանապարհով:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2366

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի