Արմինֆո.Հայաստանի կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է երկրում ինժեներա-տեխնիկական հզոր կլաստերների, ինչպես նաև բնագիտական կլաստերների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Այդ ոլորտում, նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցությունը: «Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի հետ, ինչպես նաև մի շարք ծրագրեր իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների գծով:
ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ նախարար Մկրտչյանի հետ քննարկել է երկու երկրների միջև մանկավարժների փոխանակման հարցը՝ ռուսաց լեզվի դասատուների որակավորման բարձրացման նպատակով: Նախարարի խոսքով, ավելի քան 3,500 ուսանող սովորում է Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերում: «Հանդիպման ընթացքում մեր երկրների նախագահները նույնպես ուշադրություն են դարձրել այդ փաստին: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի ուսանողների թիվը ռուսական բուհերում ավելանա»,- հայտարարել է Վասիլևան՝ ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է տեխնիկական և ՏՏ մասնագետների հարցում, իսկ Ռուսաստանն այդ մասնագետների պատրաստման մեծ փորձ ունի: «Ռուսական բուհերը պետք է վերանայեն հայ ուսանողների համար քվոտաները և ավելացնեն նրանց թիվը»,- նշել է նա: