Արմինֆո. Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբիե կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը, հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբիե կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա նոր կինոգրծընթացների զարգացման համար։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբիե կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։
Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի անցկացում և այլն։