Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 16:33
Անի Մշեցյան

Շարմազանով. Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից

Շարմազանով. Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից

Արմինֆո. Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայկական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին:

 

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ բացահայտ քարոզում է հայատյացություն` փորձելով նաեւ արցախյան հիմնախնդրին տալ կրոնական երանգ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը եւ անթույլատրելի ենք համարում խնդրին կրոնական երանգ հաղորդելը: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8266

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի