Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Նախագահի հրամանագրով նշանակվել են. պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը; առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը; արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը; արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը; աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը; բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը; գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը; էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լեւոն Գրիգորյանը; կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը; մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը; պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը; քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը; ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ: -