Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 14:38
Նաիրա Բադալյան

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր

Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելեց, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

 

Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրեց Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8940

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի