Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 13:57
Նաիրա Բադալյան

Էդվարդ Նալբանդյանը ՄՃԽ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները

Էդվարդ Նալբանդյանը ՄՃԽ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները

Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին:

 

ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։

 

Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտել է, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը բերեն համաձայնեցված ձևաչափերում իրականացվող բանակցային գործընթացներին՝ ուղղված հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

ՄՃԽ նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2518

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի