Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 13:55
Նաիրա Բադալյան

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը

Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:

 

Շնորհավորելով Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:

 

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

 

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3247

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի