Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 13:47

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է We are 15 years young խորագիրը

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է We are 15 years young խորագիրը

Արմինֆո.ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի կկայանա  հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է We are 15 years young  «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը: 


Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 


Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան  50  ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային,  ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: 


Փառատոնի նշանավոր ներկայացումներից  են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի  «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:     


Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: 
Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի  «Յակիշ և Պուպչե»  (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում  (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե): 


Հոկտեմբերի  6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:    
Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ: 


«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1665

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի