Արմինֆո.2017 թվականի սեպտեմբերի 22-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ՝ այցելեցին Շիրակի մարզ՝ Աշոցք, Գյումրի, Ախուրյան, Ազատան, Մարալիկ և Արթիկ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կուսակցության մամուլի ծառայությունից, այցի նպատակն է նախապատրաստել հայ ազգին՝ համահայկական մեծ ընդվզման գործընթացին, մասնավորապես, հայրենիքում գործող ավտորիտար համակարգի ապամոնտաժման առաջին փուլին մինչև այս տարվա վերջ,
ինքնակազմակերպման միջոցով համահայկական ընդվզման՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի մերժմամբ,
Հայաստանի և աշխարհի հայաշատ քաղաքների ընդվզման մասնակիցները պետք է ինքնակազմակերպվեն երկրորդ փուլին՝ Գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար: