Արմինֆո. Հակամարտություններից տուժում են դրա բոլոր կողմերը, ուստի դրանք անհրաժեշտ է ուսումնասիրել և քննարկել, ելնելով հումանիզմի և մարդու իրավունքների սկզբունքներից` անկախ քաղաքական, էթնիկ և կրոնական տարբերություններից: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը` Բաքվում «Եվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթում:
Այդ համատեքստում նա Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել հայատյացություն և այլատյացություն չսերմանել երիտասարդ սերնդի շրջանում, ինչը բացասական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանում:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կրթական համակարգում հակահայկական կարծատիպերի ձևավորման խնդրին, և որպես ապացույց ցուցադրել է «Azerbajan: childhood in hate՚ գործը: