Արմինֆո.Առաջիկայում «Ժառանգությունը՚ կներկայացնի ՀՀԿ կողմից Հայաստանի մենաշնորհումն արմատախիլ անելու ծրագիր: «Ժառանգություն՚ կուսակցության 15-ամյակի առնչությամբ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն, ավելի ստույգ, նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը մենաշնորհել է Հայաստանը: «Հայաստանում ողջ թափով ընթանում է սերժանիզացման գործընթաց՚, հայտարարել է Հովհաննիսյանը, հավելելով, որ ՀՀԿ-ն հանրապետության «հսկիչ փաթեթը՚ նվիրել է օտար տերություններին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունների դեմ «Ժառանգության՚ պայքարը մինչ օրս հաջողությամբ չի պսակվել, Հովհաննիսյանը հայտարարել է, որ պայքարի հաջող ելքի համար անհրաժեշտ է բնակչության տարբեր շերտերի համախմբում: «Իսկ մենք պայքարի ենք բռնվում հերթով՚, - նշել է նա:
Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «Ժառանգությունը՚ միշտ եզակի քաղաքական ուժ է Հայաստանում: «Դա միակ քաղաքական ուժն է, որում շարքային անդամը կարող է դիմակայել կուսակցության առաջնորդի կարծիքին, իսկ կուսակցության առաջնորդը կարող է տեղի տալ մեծամասնության կարծիքին: Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի այլ նման կուսակցություն չկա՚, - նշել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ ընդունելությանը ներկա չեն եղել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական դաշինիք գծով Հովհաննիսյանի զինակիցները` թեև նրանց հրավիրատոմսեր էին ուղարկել: Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ, հրավիրված էին նաև բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, չի արձագանքել հրավերին:
Ընդունելությանը ներկա են եղել ընդդիմադիր «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և դաշինքի քարտուղար Էդմոն Մարուքյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Քաղաքական ուժի հոբելյանի առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է «Ժառանգությունը՚: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «Ժառանգությունը՚ միշտ եղել է բազմակարծության, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով: «Կուսակցությունը միշտ պայքարել է հանուն Հայաստանում օրինականության հաստատման և հայ ժողովրդի շահերի պաշտպանության՚, - ասվում է հայտարարությունում: