Արմինֆո. ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արմեն Աշոտյանն ու ընդդիմադիր «Ելք՚ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը Բաքվում մասնակցում են «Եվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:
Ուշագրավ է, որ նստաշրջանի առաջին իսկ օրն ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները, շրջանցելով օրակարգը, բարձրացրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մասնավորապես, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Եվրամիությանը կոչ է արել Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել նրա «ապակառուցողական դիրքորոշման համար, ինչը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՚:
Հավելենք, որ Հայաստանի պատվիրակությունը նախօրեին մեկնել է Բաքու, իսկ արդեն ժամեր անց սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատվիրակության անդամները Բաքվի հաստատություներից մեկում նշում են Հայաստանի անկախության օրը` մեկ բաժակ Ղարաբաղի օղիով: