Արմինֆո. Հոկտեմբերի 1-10-ը Սևանա լճում կանցկացվի ջրային սպորտաձևերի ներառական մարզական ճամբար: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ ավանդաբար անցկացվող ճամբարի թիմում կընդգրկվեն առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ՝ Ռուսաստանի և այլ երկրների տարբեր տարածաշրջաններից: Ճամբարի մասնակիցներին սպասում են առագաստային սպորտի, կայակինգի և ֆրիդայվինգի ամենօրյա մարզումներ լճի ափին գտնվող Armenian Camp ճամբարում, ինչպես նաև մի շարք միջոցառումներ Երևանում՝ կլոր սեղաններ, վարպետության դասեր, հանդիպումներ Հայաստանի հասարակական կազմակերպությունների և հաշմանդամների միությունների հետ: Միջոցառման հիմնական նպատակը փորձի փոխանակումը և բարեկամական երկրների ու հասարակական միավորումների միջև միջազգային ներառական կապերի հաստատումն է:
«Ճամբարում թե հաշմանդամություն ունեցող անձինք, թե առողջ մարդիկ սովորում են ապրել, աշխատել, հաղթահարել ներքին բարիերները՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը: Ինկլյուզիան ոգու ուժի, ինքնուրույնության դաստիարակման արդյունավետ գործիք է: Առագաստի ներքո տարանջատում չկա հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց միջև, բոլոր մասնակիցները՝ մեկ մեծ թիմ են: Դա ենթակառուցվածքի նորարարական մոդել է, որտեղ յուրաքանչյուրը կարող է դրսևորել իր յուրօրինակությունը»,- հայտարարել է «Ոգու առագաստներ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը: Ներառական մարզական ճամբարը նախապատրաստութուն է 2018 թ. Բալթյան ներառական փառատոնին և «Ոգու առագաստներ» ներառական շուրջերկրյա արշավին:
«Ոգու առագաստներ» երկարաժամկետ նախագիծը, որի շրջանակներում տեղի կունենա մարզական ճամբարը, միջազգային է՝ ինչպես անձնակազմի, այնպես էլ հումանիտար համագործակցության զարգացման առումով:
Նախագծի գործընկերներներ են հանդիսանում նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան և վերջինիս նախագահ Սամվել Ռոստոմյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: