Արմինֆո. Տարածքների հանձնման, Հայաստանի արտգործնախարարի հայտարարության շուրջ իշխանությունների նկատմամբ դժգոհություն հարուցող պատճառներն այնքան բարդ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համաժողովում բացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի ռազմավարության մանրամասները: Մասնավորապես, խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, նա ընդգծել է, որ վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը: «Եթե ես այլ մանրամասներ հայտնեմ, ապա բանակցությունները կարող են դադարել», - ասել է նախարարը: Հաջորդ օրը նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը տարակուսանք էր հայտնել «հողերի հանձնման՚ մասին լուրերի և ենթադրությունների առնչությամբ, հակիրճ տեղեկանք տրամադրելով բանակցային գործընթացի և թարմացված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն ունկնդիրներ ունեն ոչ միայն Երևանում և Բաքվում, այլև` Մինսկի խմբում համանախագահող երկրների մայրաքաղաքներում: Խաղաղ կարգավորման համաձայնեցված ծրագրով պահպանվում են թարմացված մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են փոխզիջում և զիջումներ: Այլ կերպ ասած` այդ ծրագրում նվազագույն ակնարկ անգամ չկա ներկայիս ստատուս-քվոյի պահպանման մասին: Ի՞նչ ռիսկի է դիմում, ըստ էության, Նալբանդյանը` առաջարկելով նման ձևաչափով զիջումներ: Հազիվ թե` նա ենթադրում է, որ Բաքվում անմիջապես կկառչեն այդ նախադասությունից՚, - նշել է նա:
Այդպիսով, զիջումների վերաբերյալ հայտարարությունը, վերլուծաբանի գնահատմամբ, սպանում է միանգամից մի քանի նապաստակ: Նախ, Երևանը փոխզիջման պատրաստակամություն է ցուցադրում միջնորդների առջև: Երկրորդ, Բաքուն չի ընդունի Նալբանդյանի առաջարկություններն այն խմբագրությամբ` ինչպես ձևակերպված են. ի հայտ է գալիս հերթական հնարավորությունը` ևս մեկ անգամ մեղադրելու բանակցությունների գծով գործընկերներին այն բանի համար, որ նրանք չեն ցանկանում կարգավորման բովանդակալից քննարկում: Իսկ հակամարտության նոր անխուսափելի սրումների դեպքում Երևանը միշտ կարող է հիշել « մեկնած ձեռքը՚:
«Չափազանց կաևոր է, նախ և առաջ, ներքին լսարանի համար, նաև այն հիշեցումը, որ հակամարտության կարգավորումը կենթադրի որոշակի փոխանակումներ: Բանկը լիովին վերցնելու համար Երևանը ռեսուրսներ չունի, հարցն այն է, թե ինչպես առավել բարենպաստ պայմաններ ապահովել փոխզիջումների համար: Համանման խնդիր է լուծելու նաև Բաքուն՚, - ամփոփել է վերլուծաբանը: