Արմինֆո. ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ընթացիկ տարում մեր երկրները նշում են երկու նշանակալից հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում մենք քիչ հաջողությունների չենք հասել: Հաստատված է արդյունավետ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Հարգելի՛ Սերժ Ազատի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»:
Արմինֆո. Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Արմինֆո. «Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները»,- Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: