Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 16:19
Նաիրա Բադալյան

Վաչե Գաբրիելյանը պայքարում է հանուն սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործման

Վաչե Գաբրիելյանը պայքարում է հանուն սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործման

Արմինֆո. Հայաստանը պատրաստ է խորացնել աշխատանքը հայկական սփյուռքի պրոֆեսիոնալների հետ: Սեպտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` «Հյաստան-Սփյուռք՚ 6-րդ համաժողովի հարթակներում:

 

Նրա ասելով, քննարկվել են Հայաստանի և ԼՂՀ ինժեներների, բժիշկների, գիտնականների և իրավաբանների ունակությունների զարգացմանն ուղղված ծրագրեր: «Պրոֆեսիոնալ ներուժը հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր ճյուղերում՚, - հավելել է նա:

 

Ինչպես նշել է փոխվարչապետը, համաժողովի ընթացքում գնահատվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքի կարևորությունը` հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման համար: Գաբրիելյանի ասելով, Հայաստանն ամրապնդում է միջմշակութային երկխոսությունը և նպաստում համաշխարհային տուրիստական հոսքերի աճին:  «2016 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 260 հազար զբոսաշրջիկ կամ 6 տոկոսով ավելի, քան 2015 թվին, իսկ 10 տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 382 հազար: Զբոսաշրջիկների ներհոսը մի քանի անգամ ավելացել է և աճի միտում ունի՚, - եզրափակել է Վաչե Գաբիելյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2791

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի