Արմինֆո.Ռուսաստանցի սահմանապահները հայ-թուրքական պետական սահմանի Եղեգնավան բնակավայրի մերձակայքում ձերբակալել են սահմանախախտի, հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանախախտը Թուրքական Հանրապետության քաղաքացի է, բնակվում է Իգդիրի Արալըք գավառի Գեդաքլը բնակավայրում, հովիվ է: Սահմանախախտի ասելով, ինքը պետական սահմանը հատել է նախիրից հետ ընկած խոշոր եղջերավոր անաասուններին որոնելու նպատակով:
Իրավասու մարմիններն ստուգում են սահմանախախտի վարկածը` իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար, նշվում է հաղորդագրությունում: