Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 16:09
Անժելա Ստեփանյան

Ռուսաստանցի սահմանապահները հայ-թուրքական պետական սահմանին ձերբակալել են սահմանախախտի

Ռուսաստանցի սահմանապահները հայ-թուրքական պետական սահմանին ձերբակալել են սահմանախախտի

Արմինֆո. Ռուսաստանցի սահմանապահները հայ-թուրքական պետական սահմանի Եղեգնավան բնակավայրի մերձակայքում  ձերբակալել են սահմանախախտի, հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

 

Հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանախախտը Թուրքական Հանրապետության քաղաքացի է, բնակվում է Իգդիրի Արալըք գավառի Գեդաքլը բնակավայրում, հովիվ է: Սահմանախախտի ասելով, ինքը պետական սահմանը հատել է նախիրից հետ ընկած խոշոր եղջերավոր անաասուններին որոնելու նպատակով:

 

Իրավասու մարմիններն ստուգում են սահմանախախտի վարկածը` իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար, նշվում է հաղորդագրությունում:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2605

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի