Արմինֆո.«Իրաքի Քրդստանում հանրաքվեից աշխարհաքաղաքական հետևանքներ ակնկալելու հարկ չկա` ըստ սահմանման: Կարծում եմ` դա վերաբերում է նաև չկարգավորված ղարաբաղյան հակամարտությանը՚, - հայտարարել է Մերձավոր արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
Իրաքյան Քրդստանի ինքնավարության իշխանությունները, հաշվի չառնելով Բաղդադի կարծիքը, մտադիր են Իրաքից անկախության շուրջ հանրաքվե անցկացնել: Արևելագետի կարծիքով, ոչ մի միջազգային կառույց Իրաքում հանրաքվեի արդյունքը չի ճանաչի: Իսկ մի շարք երկրների իշխանություններ արդեն բացասաբար են արձագանքել հանրաքվեի անցկացման գաղափարին: Այդ լույսի ներքո` մերձակա տարածաշրջանում հանրաքվեի անցկացումից, նրա գնահատմամբ, որևէ լուրջ աշխարհաքաղաքական ցնցում ակնկալելու հարկ չկա:
«Իրաքի քրդերն ունեն սեփական բյուջե, նավթի հանքավայրեր, Թուրքիայով և Իրաքով նավթի արտահանում միջազգային շուկա: Այդ լույսի ներքո` տվյալ հանրաքվեն Բաղդադի նկատմամբ ճնշման փորձ է` բյուջեի, նավթի տարանցման գծով լրացուցիչ արտոնություններ կորզելու նպատակով՚, - ամփոփել է Սատանովսկին:
Իրաքի Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեն կընթանա սեպտեմբերի 25-ին: Այդ հարցի շուրջ արտահայտված համաշխարհային առաջնորդների մեծ մասն Էրբիլի այդ քայլին բացասաբար են վերաբերվել: Աջակցություն է ցույց տվել միայն Իսրայելը: Ֆրանսիան չեզոք դիրք է բռնել: