Արմինֆո. «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գլխավոր պայմանն է՚, - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
«Մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման համար: Չի կարելի մոռանալ, որ այսօր մեր կողմից անտեսվող ամեն մի ճգնաժամ վաղը կարող է վերաճել տարածաշրջանային և, նույնիսկ, գլոբալ հակամարտության՚, - ասել է Թուրքիայի նախագահը:
Նյու Յորքի ՄԱԿ կենտրոնակայանում ընթանում է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին:
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: