Արմինֆո. Ի 2016-ի ապրիլին Իլհամ Ալիևը դիմել է Վլադիմիր Պուտինին, իսկ վերջինս Սերժ Սարգսյանին, խնդրելով դադարեցնել ռազմական գորչծողությունները, ինչը պատահական չէ: Սեպտեմբերի 19-ին Երևանում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրսներ: Իսկ ընդհանուր առմամբ, չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն անկարող է բլիցկրիգի միջոցով գրավել Արցախը: Այլ կերպ ասած, ցույց տվեց պրոբլեմն ուժի միջոցով լուծելու անհնարինությունը: Իսկ անկայունության մի նոր օջախ հայտնվելն արդեն թույլ չեն տա նաև գերտերություններ»,- նկատել է նա:
Միհրանյանը նաև գնահատում է Հայաստանի դիրքորոշումը ԵՄ և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով, համարելով դա ավելի իմաստուն, ուկրաինականի համեմատ: Նա հիշեցրել է, որ նախքան ԵԱՏՄ-ին միանալը, երբ ասոցացված անդամակցության հարցը Հայաստանի համար դեռևս արդիական էր, շատերը պնդում էին, որ երկիրը կորցնում ինքնիշխանությունը, քանի որ ԵՄ-ն իր վրա չի վերցնում որևէ պարտավորություն, իսկ Հայաստանը, ոչինչ չշահելով, ձեռք է բերում բազմաթիվ պարտավորություններ:
«Այս լույսի ներքո, ինձ թվում է, որ Երևանի կողմից ընդունված որոշումները համապատասխանում են երկրի շահերին: Եվրոպական Միությունը մեղմացրեց Հայաստանին ներկայացվող պահանջները, ինչը հանգեցրեց նրան, որ այսօր Երևանում չկա շահերի բախում, կապված ԵԱՏՄ և Բրյուսելի հետ հարաբերությունների զարգացման հետ», - ամփոփել է Միհրանյանը: