Արմինֆո.ԱՄՆ վճռական է` աջակցելու Հայաստանին արմատախիլ անել կոռուպցիան և ձերբազատվել Ռուսաստանի ճնշումից: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիրս Կանչելյանը:
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ձեզ օգնել հաղթահարելու այդ խնդիրները, քանի որ ինքներս դա շատ են ուզում, և վճռական ենք տրամադրված` գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ՚, - հայտարարել է Կանչելյանը:
Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում ԱՄՆ կոնգրոսականն ընդգծել է երկրի հակակոռուպցիոն օրենսդրության իրացվելությունն ապահովելու և մենթալիտետը փոխելու կարևորությունը:
Ինչ վերաբերում է ռուսական ճնշմանը, Կանչելյանը նշել է, որ Հայաստանը 80 տոկոսով էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից , ինչը հանրապետությունն ամբողջությամբ ՌԴ-ից կախվածության վիճակում է դնում: Ստեղծված իրավիճակը շտկելու համար, նրա ասելով, ԱՄՆ Հայաստանին կաջակցի այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծման գործում:
Նշենք, որ Երևանում կայացել է հայ-ամերիկյան բարեկամության պատգամավորական խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել են Երևան-Նյու Յորք ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու, կրկնակի հարկումից խուսափելու, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանին ֆինանսական աջակցության հարցեր` որպես սիրիացի փախստականների ընդունած երկրի: