Արմինֆո. Անկախության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն հաջողված է, այլև ունիկալ, նույնիսկ` համաշխարհային դիվանագիտության պրիզմայով: Հայաստան-Սփյուռք համաժողովում այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա ասելով, հազվագյուտ երկի է հաջողվել այնպիսի սերտ գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, ինչպես դա արել է Հայաստանը: «Մյուս կողմից, մենք կարողացել ենք կառուցողական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ՚, - հայտարարել է նա, համոզմունք հայտնելով, թե դա այն բանի արդյունք է, որ Հայաստանն անվերապահորեն կատարում է ստանձնած պարտավորությունները:
Արմինֆո.Քաթարի հարցում Թուրքիայի ակտիվացումը կարևոր է նրա շահերի համար Մերձավոր Արևելքում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: