Արմինֆո. Սփյուռքը պատրաստ է իրենց կախված ամեն ինչ անել, և դա ապացուցվել է պատմության ընթացքում, հայտարարել է լիբանանահայ գործարար Սարգիս Նաջարյանը` Հայաստան-Սփյուք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները չեն արդարացնում Սփյուռքի ակնկալիքները: Նաջարյանը ևս մեկ բացասական երևույթ է համարել Հայաստանից զանգվածային արտագաղթը, ինչը, նրա կարծիքով, երկրում տիրող անարդարության մթնոլորտի արդյունք է: «Սոցիալական և այլ խնդիրներ կան բոլոր երկրներում, սակայն ոչ բոլորում է դիտվում այնպիսի զանգվածային արտագաղթ, ինչպես Հայաստանում: Դրա պատճառը, կարծում եմ, անարդարության մթնոլորտն է հանրապետությունում: Եթե Եվրոպայի քաղաքացիներն ինչ-որ խնդիրներ ունեն, նրանք գիտեն, որ այդ հարցերը կլուծվեն օրենքի շրջանակում, որի առաջ բոլորը հավասար են` թե շարքաին քաղաքացին, թե իշխանության ներկայացուցիչը: Հայաստանում ամեն ինչ այդպես չէ՚, - եզրչափակել է Սարգիս Նաջարյնաը:
Արմինֆո.«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու համար, դադարեցրել է հացադուլը:
Արմինֆո. Ընդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում երկայացրել է իր նկատմամբ հալածանքի պատճառները: ԱրմԻնֆո-ին տրամադրված Եղնուկյանի հայտարարության տեքտում ասվում է.
Արմինֆո. «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին կոչ են արել դադարեցնել հացադուլը: Հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից Եղնուկյանին հղած նրանց նամակում, մասնավորապես, ասվում է. «Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ»:
Արմինֆո. Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: