Արմինֆո. «Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների ու հնարավորությունների առջև», - ասել է Ամերիաբանկի բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը սեպտեմբերի 18-ին, ելույթ ունենալով 6-րդ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում, որն ընթանում է «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» կարգախոսով:
Տ.Ջրաբաշյանը նշել է, որ միգրացիան և բնակչության թվի կրճատումը պետության համար կարևորագույն մարտահրավերներից է: «Այս խնդիրն ավելի հիմնարար է, և մենք գտնվում ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին: Աշխատաշուկայից դուրս եկած մարդկանց թիվը գերազանցում է այդ շուկա մուտք գործած մարդկանց թիվը», - ասել ` փորձագետը: Միևնույն ժամանակ, նա նշել է նաև արտադրության հետ կապված խնդիրները:
Բացի այդ, որպես հիմնական խնդիր, Ջրբաշյանը նշել է տնտեսական զարգացման պարադիգմը փոխելու հարցը: Նրա խոսքերով, օտարերկրյա ներդրումների առումով նույնպես, որոնք կարող են ապահովել երկրի հետագա զարգացումը, Հայաստանն այնքան էլ լավ վիճակում չէ:
Հնարավորությունները, ըստ Տ.Ջրաբշյանի, ռազմավարական մակարդակով կապված են երկու երևույթի հետ: Առաջինը դա հայերի գենետիկ կարողությունն է լինել փոխանցող և, աշխատել որպես շուկաների ինտեգրատոր: Երկրորդը երևույթը, որը պետության համար բացում է հնարավորություններ, ըստ փորձագետի, այն է, որ Հայաստանը կարող է կապող կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ և Իրանի միջև, նշել է նա: