Արմինֆո. Այսօրվա դրությամբ Սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ղեկավարությանը չեն վստահում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկահայ գործարար Զարեհ Պալյանը:
Նա հավաստիացրել է, որ փորձել է հայրենիքում իրագործել հինգ բիզնես-նախագիծ, սակայն ամեն անգամ նրան սնանկացրել են: «Սփյուռքի բոլոր ներկայացուցիչները գիտեն, որ Հայաստանում թալանում են, չկա արդարություն, օրինականություն: Հայ հասարակության շրջանում արմատախիլ են արված բարոյական արժեքները: Նման մթնոլորտում Հայաստանի տնտեսական զարգացումն անհնար է՚, - եզրափակել է գործարարը: