Արմինֆո.Հայաստանի զարգացման համար ամենամեծ սպառնալիքն արտագաղթն է: Հայաստան-սփյուռք համաժողովի շրջանակում լրագրողների նհետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի «Հայաստան՚ միության ղեկավար Գրիգոր Ամիրզանյանը:
Նրա ասելով, Հայաստանում պետք է ստեղծվեն պայմաններ, աշխատատեղեր` պատշաճ աշխատավարձով, որպեսզի մարդիկ Հայրենիքը չլքեն: «Հայաստանի ներկայիս ղեկավարները պետք է ստեղծեն աշխատատեղեր` նորմալ աշխատավարձով, այլ ոչ թե զբաղվեն անձնական հարստացմամբ՚, - նշել է նա:
Խոսելով Սփյուռքի խնդիրների մասին` Ամիրզանյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ամենասուր խնդիրը հայոց լեզվի պահպանումն է սփյուռքահայերի երիտասարդ սերնդի շրջանում: