Արմինֆո.Արցախի օմբուդսմենի գրասենյակն առաջիկայում կհրապարակի հերթական հաշվետվությունն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ: Սեպտեմբերի 18-ին Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովում այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշել է, որ Արցախի օմբուդսմենի գրասենյակը շարունակում է ադրբեջանական սոցիալական կայքերի դիտարկումը, որոնք, պարզապես, լեփ-լեցում են հայատյաց նյութերով:
Ռուբեն Մելիքյանը նաև անդրադարձել է Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերին և նշել, որ Բաքուն փորձում է սահմանափակել օտարերկրացիների կողմից հանպարետություն այցելությունը` նրանց սև ցուցակներում ներառելու և քրեական հետապնդումների ճանապարհով: