Արմինֆո. Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կողմից ճնշում չի եղել Վրաստանում ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցության հարցում: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը: Մեկնաբանելով իր առաջիկա պաշտոնանկության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները` Հակոբյանը հայտարարել է, որ դրանք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները հայտարարել էին, թե Հայաստանը ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու որոշում է կայացրել վերջին պահին` մյուս մասնակիցների համար անսպասելի, իսկ մինչ այդ հանրապետությունը հաստատել էր դրանց իր մասնակցությունը: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստրացրել է, որ հանրապետությունը զորավարժություններից մի քանի օր առաջ հաղորդել է մասնակցությունից հրաժարվելու մասին, և մինչ այդ, ընդհանրապես, չի հաստատել իր ներկայությունը զորավարժություններին:
Արմինֆո. «Մեր զինված ուժերը ամեն տարի մասնակցում են մի շարք զորավարժությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ի զորավարժություններին, իսկ որոշներին չենք հասցնում մասնակցել», - սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արմինֆո.Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարույան մեջ:
Արմինֆո.Հայաստանն անկախ պետություն է և կարող է ինքնուրույն որոշել, թե որ զորավարժությանը մասնակցի, որին` ոչ: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` մեկնաբանելով Հայաստանի հրաժարվելը Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցությունից
Արմինֆո. Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի ԶՈՒ չմասնակցելու հարցում: Լրագրողներին այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: