Արմինֆո.2017 թ. սեպտեմբերի 17-ին Հաղպատում խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի և “Հաղպատի զարգացման” հիմնադրամի շնորհիվ գյուղում կանգնեցվեց խաչքար. ծննդավայրից դուրս հանգչողների հիշատակին:
Հիմնադրամի նպատակն է համախմբելու հաղպատցիներին` գյուղում, Հայաստանում և արտերկրում: Հիմնադրամի նպատակն է երկրի հզորացումը սկսել փոքր հայրենիքից՝ Լորվա Ձորի պատմական Հաղպատ գյուղից, որն աշխարհին տվել է բազմաթիվ նշանավոր պետական, հասարակական, գիտության ու մշակույթի գործիչներ: