Արմինֆո. Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում, հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը` Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: «Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - նշել է Մայա Կոսիանչիչը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը կբացի համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար:
Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն, առաջին հերթին, շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարության զարգացմամբ, կոռուպցիայի վերացմամբ եւ օրենքի գերիշխանության հաստատմամբ, և այդ նպատակով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել են շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, սեպտեմբերի 6-ին անդրադառնալով Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներին, նշել էր, որ դրանք ընթանում են բնականոն ռեժիմով: Նրա գնահատմամբ, կողմերն ամեն ինչ անում են, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ընթացքում:
Արմինֆո. Ադրբեջանական դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված