Արմինֆո. 9 տարի ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը երեք օր առաջ հացադուլ է հայտարարել: Նրա հոր` Արմենակ Կյուրեղյանի, «Ֆեյսբուքում՚ կատարած գրառման համաձայն, այս պահին կարելի է ասել միայն այն, որ իր որդու պահանջներն առնչվում են Սերժ Սարգսյանի անվանը:
Հիշեցնենք, Հայկ Կյուրեղյանն 9 տարի ազատազրկման է դատապարտվել պնևմատիկ ատրճանակից ուստիկանների ուղղությամբ կրակելու համար: