Արմինֆո. Հայաստանի և Իսրայելի միջև վիզային ռեժիմի վերացումը ցուցադրական կդառնար երկկողմ համագործակցության աշխուժացման առումով: Սեպտեմբերի 15-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջագզային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:
«Սակայն այստեղ խնդիրն առնչվում է ձեր հարևան Վրաստանին: Ժամանակին շատ վրացի զբոսաշրջիկներ էին ժամանում Իսրայել և քաղաքական ապաստան էին խնդրում, պարզաբանումները շարունակվում էին մեկ տարի, երբեմն էլ` մեկուկես, և նրանք այդ ընթացքում հասցնում էին վաստակել: Եվ լեփլեցուն ինքնաթիռների Վրաստան ուղարկումը դաս եղավ իսրայելական կողմի համար: Այդ օրինակն զգաստացրել է Իսրայելի որոշակի ծառայությունների, որոնք զգուշանում են նման դեպքերի կրկնումից: Սակայն այդ հարցը չափազանց կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների համար՚, - ասել է Ցինկերը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում է Հայաստանում և Իսրայելում դեսպանատների բացման հարցը, քաղաքագետը նշել է, որ «գնացքը հեռու է գնացել՚: Նրա ասելով, արտաքին քաղաքական գերատեսչությունում կան հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են այդ հարցով, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ հայրենադարձները շատ չեն, կան այդ գործընթացն արգելակող բազմաթիվ հանգամանքներ: «Այսօր Իսրայելը դեսպանատներ է բացում այն երկրներում, որոնց հետ մեծ ապրանքաշրջանառություն ունի, որտեղ հայրենադարձների հոսքն ավելի մեծ է: Սակայն ժամանակն իրենը կանի, հարկավոր է սպասել: Թեև կարծում եմ, որ վիզաների չեղարկման հարցը կլուծվի ավելի արագ, քան դիվանագիտական ներկայացուցչության բացման հարցը՚, - ասել է փորձագետը:
Այդ ֆոնին փորձագետն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում առավել հաճախ են սկսել հրապարակումներ հայտնվել հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացման կեղծ լինելու մասին: «Քանի որ հարևան պետությունում դա այդպես բուռն վիճարկում են, նշանակում է, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա: Կարող եմ ասել, որ աշխուժացել է զբոսաշրջիկների հոսքը, մշակվում են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարագցման հարցեր: Այդ գործում կարևոր դեր է խաղում Իսրայել-Հայաստան հանրային միջազգային ֆրոումը: Մեզ հաջողվել է հասնել ուղիղ ավիահաղորդակցության բացման, փոխադրումներն իրակաանցվում են այս տարվա մայիսից, ինքնաթիռները թչում են, գործնականում, լեփ-լեցուն: Հուսով ենք, որ չվերթները կշարունակվեն նաև աշնանը՚, - ասել է Ցինկերը և հավելել, որ ուսումնասիրվում են փոխգործակցության տարբեր ուղղություններ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն, զբոսաշրջություն և այլն: