Արմինֆո. Իսրայելում հետաքննություն է ընթանում հայ զինծառայողների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի փորձարկման վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ: Սեպտեմբերի 15-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջագզային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:
«Ամենայն հավանականությամբ, անօդաչու սարքեր արտադրող ֆիրման կզրկվի լիցենզիայից` հետաքննության անցկացումից հետո, քանի որ նրա կողմից խախտվել են ոչ միայն շահագործման կանոնները, այլև սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելն այդ հարցում, մասնավորապես, կենդանի թիրախների վրա փորձարկում անցկացնելու արգելքը, այլն էլ` երրորդ կողմի հետ համատեղ: Ինչպես հայտնի է, Իսրայելի պաշտպանության նախարարությունը լիցենզիաներ է տրամադրում ՌԱՀ ոլորտում գործող մասնավոր ֆիրմաներին, և վերը նշված ֆիրման այժմ կնքված է, ամենայն հավանականությամբ, նա կզրկվի լիցենզիայից՚, - ասել է Ցինկերը:
Նա նաև նշել է, որ լավ է ճանաչում լրագրողին, որը հաղորդում է պատրաստել «Մաարիվ՚ հրատարակության համար, նա բավականին լավ կապեր ունի Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում, ինչը մտածելու տեղիք է տալիս:
ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, «Հայաստան-Իսրայել՚ ֆորումի համանախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտեննատ Հայկ Քոթանջյանն, իր հերթին, նշել է, որ հայկական կողմը բարեկամական իրադրությունում իր դիրքորոշումը հայտնել է այդ հարցի նկատմամբ, մասնավորապես` որ հայ հասարայկությունը բացասաբար է գնահատում Իսրայելի կողմից սպառազինության վաճառքն Ադրբեջանին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի երկարաժամկետ պայմանագրերի կատարումը: «Իսրայելի Քնեսետի փոխխոսնաը, ով օրերս եղավ Հայաստանում, խոստացել է Իսրայելի իշխանություններին տեղեկացնել այդ հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին՚, - ասել է Քոթանջյանը:
Հիշեցնենք, որ «Մաարիվի՚ հաղորդման համաձայն, Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են իսրայելական նոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հնարավորությունը, Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին խնդրել են Orbiter 1K կամիկաձե ԱԹՍ հնարավորությունները ցուցադրել` հարվածելով հայկական զինված ուժերի դիրքերին երկու երկրների միջև սահմանի մերձակայքում: ԱԹՍ-ները թիրախին չեն դիպել, սակայն դրանցից մեկն ընկել է Հայաստանի ԶՈՒ դիրքերից 100 մ հեռավորության վրա:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է անցկացնում Orbiter 1K ԱԹՍ արտադրող Aeronautics Defense Systems- ընկերությանը հասցեագրված մեղադրանքի առնչությամբ, իսկ ընկերությունում կտրականապես հերքում են այդ մեղադրանքը: