Արմինֆո. Թուրքիայից երեք անհայտ անձանց ապօրինի Հայաստան ներթափանցման մասին հայկական ԶԼՄ-ներում երկու օր շրջանառվող տեղեկատվությունը, որը ոչ մի կերպ չի մեկնաբանվում լիազոր կառույցների կողմից, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է լիազոր կառույցի հավաստի աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, համապատասխան հատուկ անցագրերով անձինք հատել են հայ-թուրքական սահմանի անցակետը, հայտնվել են չեզոք գոտում, սակայն նույն օրը երեկոյան տարածքը չեն լքել համապատասխան անցակետով: Ավելին, ոգելից խմիչքների ազդեցության տակ նրանք փորձել են սահմանը հատել հակառակ ուղղությամբ` միանգամայն այլ տեղամասից, ինչի արդյունքում գործել է ազդանշանային համակարգը: «Սահմանախախտները ձերբակալվել են, Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան մարմինները պարզաբանում են վարում միջադեպի առնչությամբ՚, - հաղորդել է աղբյուրը:
Նշենք, որ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին հատուկ անձնագրեր են տրվում սահմանային վերահսկողության գոտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար: Անցագրերը տրվում են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության կողմից, Հայաստանի ԱԱԾ հավանությամբ` երկկողմ միջպետական համաձայնագրին համապատասխան: Ամեն տարի այդպիսի անցագիր է ստանում մի քանի հազար մարդ:
Ավելի վավ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե, իբր, հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած երեք անձինք մի քանի օր գտնվում են հանրապետության տարածքում: