Արմինֆո. Հայտնի են Երևանի կենտրոնում այսօրվա կրակոցների զոհերի անունները: Կրակոցների արդյունքում սպանվել է 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ով ապրում էր Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Միջադեպի հետևանքով վիրավորված 1978 թ. ծնված Վահագն Աբգարյանը նույնպես Ալավերդու բնակիչ է: ԶԼՄ-ների տվյալներով, հանցագործների թիրախն Աբգարյանն էր, բայց նա կարողացավ փրկվել և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ այսօր, Երևանի ժամանակով ժամը 13: 30-ին Երևանի կենտրոնում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, հնչել են ինքնաձիգի կրակահերթեր: Կրակոցները կատարվել են մեքենայից, անհայտ անձը կրակել է անցորդների վրա: Վիրավորին տեղափոխել են մեքենայով: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: