Արմինֆո. «Ես Կովկասում չեմ տեսնում խաղաղություն և անդորր` առանց Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցության՚, - հայտարարել է Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը` մեկնաբանելով ղարաբաղյնա հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները: Նրա ասելով, լուծումը պետք է փնտրել բանակցությունների սեղանի շուրջ` դրսևորելով համբերություն և բարի կամք:
Ռուս կոմունիստների առաջնորդը նաև անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրություններին և ՆԱՏՕ-ին ինտեգրման կոչերին, հայտարարելով, թե բոլոր նրանք, ովքեր հեռացել են Ռուսաստանից, հայտնվել են վատ իրավիճակում: «Հայաստանն ու հայ ժողովուրդը դա բոլորից լավ են հասկանում: Ինչ վերաբերում է հիստերիային, ապա մեզ մոտ, Մոսկվայում նույնպես քիչ չեն մարդիկ, որոնք ամեն ինչ անում են իրավիճակն ապակայունացնելու համար: Չի կարելի թաւյլ տալ, որպեսզի այդ ուժերը Հայաստանում չափը կորցնեն: Եվ մենք թույլ չենք տա դրանց սանձազերծում՚, - նշել է ռուս կոմունիստը: