Արմինֆո.Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին՚ օրենքում:
Տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի ասելով, կառավարության ներկայացրած փաստաթուղթը բխում է նոր սահմանադրության պահանջներից: Փաստաթղթում կանոնակարգվում են ավագանու խորհրդի և քաղաքապետի փոխհարաբերությունները: Օրինագծի նորամուծություններից է դրույթը, որի համաձայն, Երևանի ավագանու խորհրդի առանձին խմբակցություններ այսուհետև հնարավորություն չեն ունենա հանրաքվե անցկացնելու հարց դնել, ինչը հարուցել է ընդդիմադիր «Ելք՚ խմբակցության կտրուկ բացասական արձագանքը: Այդ իրավունքը վերապահվում է Երևանի քաղաքապետին և ավագանու խորհրդի անդամների 1/3-ին:
Նշենք, սակայն, որ քաղաքապետարանի ավագանու խորհրդի խմբակցությունները 2009 թվականից ունեին նման իրավունք, սակայն ոչ մի անգամ դրանից չեն օգտվել:
Արմինֆո.Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարույան մեջ:
Արմինֆո. Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի ԶՈՒ չմասնակցելու հարցում: Լրագրողներին այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: