Արմինֆո.Հանրահավաքների ժամանակ քաղաքացիների բարօրությունն ու անվտանգությունը երկրի իշխանությունների միակ մտահոգությունն է: Այդ մասին հայտարարել է արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով «Հավաքների ազատության մասին՚ օրենքի ուղղումները, որոնք Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է սեպտեմբերի 13-ի նիստում:
Արթուր Հովհաննիսյանի ասելով, օրինագիծը համապատասխանեցվում է նոր սահմանդրության դրույթներին: Մասնավորապես, հիմնական օրենքում վերապահվում են հանրահավաքների ժամանակ սահմանափակումների հնարավորություններ, որոնք այսուհետև իրենց արտացոլումը կգտնեն կառավարության ներկայացրած օրինագծում: Ըստ օրինագծի, հանրահավաքները կարող են սահմանափակվել ժողովրդավարական հասարակությունում իրավունքների և ազատությունների պահպանման համար, երբ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գերակշռում են հավաքների անցկացման ազատության նկատմամբ: Գործող խմբագրությունում հանրահավաքների սահմանափակման ժամանակ խոսք չի գնում հասարակության քաղաքացիական իրավունքների մասին: Գնահատականը զուտ իրավական է. այլ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանում: Երկրորդ փոփոխությունն առնչվում է հանրահավաքների անցկացման ժամանակ պետական մարմինների լիազորություններին: Զինվորականներն առաջվա նման չեն կարող զինվորական համազգեստով մասնակցել հանրահավաքներին, նրանք պետք է լինեն քաղաքացիական հագուստով` պահպանելով քաղաքականապես չեզոք վարքագիծ: