Արմինֆո.Սեպտեմբերի 13-ի նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ լրացում է կատարել «Հանրային ծառայության սոցիալական քարտերի համարանիշների մասին՚ օրենքում:
Տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի ասելով, այժմ երկրում գործում է ծառայությունների ցանկ, մասնավորապես, քաղաքացու աշխատավարձը, նրա եկամուտը, հարկերը, տուրքերը, բանկային հաշվի բացումը, պետական և տեղական ինքնակառավարման կառույցների բազայի վարում, որոնց իրականացման համար պարտադիր է սոցիալական քարտի համարը: «Արդյունքում, ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ, մի կողմից, օրենքով պարտադիր է սոցիալական քարտի համարանիշի առկայությունը, իսկ, մյուս կողմից` հենց այդ քարտի բացակայությունը՚, - փաստել է փոխնախարարը: Այդ առնչությամբ, ներկայացված փաստաթղթում առաջարկվում է բացառություն անել հանրային ծառայողների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների դեպքում` առանց սոցիալական քարտի համարանիշի: Առավել ևս, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ նույնականացման քարտեր չունեն: Այդ պատճառով, փաստաթղթով թույլատրվում է 1 տարի օգտագործել երկրում գործող անձնագրերն ու նույնականցման քարտերը հարկեր, տուրքեր վճարելիս և պարտադիր վճարումներ կատարելիս: Նախատեսվում է, որ մեկ տարի հետո հանրային ծառայողի տվյալների թվայնացումը կավարտվի, ինչից հետո կկայանա անցում վճարումնեիր իրականացմանը սոցիալական քարտերի համարանիշների օգնությամբ: